«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 59995

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 59995
15.10.2020 | 13:52

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1371-ով՝ հասնելով 59995-ի, գրանցվել է մահվան 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 406-ով և հասել 47119-ի, իրականացվել 3957 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 336111-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 1357-ի: Բուժվում է 11 519 մարդ:

Դիտվել է՝ 4097

Մեկնաբանություններ